Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը նոր լուսնակար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Շպռոտը սեւ, մարմինն ընդգրկող զգեստ է կրում, որը զարդարված է ոսկեգույն շղթաներով եւ առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Երգչուհին այն համադրել է սեւ, փոքրիկ պայուսակի հետ, իսկ կերպարն ամբողջացրել է վառ շպարը։