Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Լիան տոնական կերպարում է։ Նա կապույտ, կիպ զգեստ է կրում, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, փոքրիկ, սեւ պայուսակ։ Լիան հագուստը համադրել է սեւ բարձրակրունկների հետ։ «Դու երբեք չես իմանա...»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Լիան՝ հետեւորդներին առաջարկելով շարունակել միտքը։