The New York Post-ը գրում է, որ Ամերիկյան MSCHF ընկերությունը ներկայացրել է Jesus Shoes («Հիսուսի կոշիկ») սպորտային կոշիկները։

Jesus Shoes-ի համար հիմք է դարձել Nike Air Max 97 սպորտային կոշինկների մոդելը։ Սակայն սպորտային հայտնի ապրանքանիշը դրանց ստեղծմանը որեւէ առնչություն չունի։ Դրանց կոշկատակերին Հորդանան գետից սուրբ ջուր է լցվել, իսկ քուղերը զարդարված են խաչով։

MSCHF Jesus Shoes

 

Սպորտային կոշիկի կողքի հատվածում պատկերված է ըստ Մաթեւոսի ավետարանի այն գլուխն ու հատվածը, որում նկարագրվում է՝ ինչպես է Քրիստոսը քայլել ջրով։ Վառ կարմիր միջատակերը կոչված են հիշեցնել Հռոմի պապի ավանդական կոշիկների մասին։ Սպորտային կոշիկները փաթեթավորված են հրեշտակի պատկերով տուփի մեջ եւ կնիքով, որը նման է պապի կնիքին։