Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ու գրավիչ ֆոտոշարքով, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ձիու հետ։ Նա սպորտային տաբատ է կրում եւ սպիտակ տոպ։ «Մի մեծն մարդու հարցրին։ - Ասում են՝ դուք բարդ բնավորություն ունեք։ Նա պատասխանեց. - Ոչ, ես պարզապես բնավորություն ունեմ։ Հնարավոր չէ փախչել քո տեսակից, գենետիկ հիշողությունը մի օր գլուխ կբարձրացնի»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ երգչուհին հոլովակ էր հրապարակել, որում պատկերված էր ձի քշելիս։ «Ուժ, հզորություն, սեր, ուրախություն, կյանք, անկեղծություն»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել հմայիչ դերասանուհուն, իսկ նրանցից մեկը կատակելով հարցրել էր, թե ուր է սպիտակ ձիով ասպետը։