Սոցցանցերի աստղ Սահար Թաբարը զարմացնում և միաժամանակ սարսափեցնում էր համացանցը: Բայց այդպիսի փառքը շրջվեց հենց նրա դեմ:

Աղջիկը հայտնի է դարձել որպես Անջելինա Ջոլիի իրանական կրկնօրինակ, միայն թե շատ յուրահատուկ: Նրա տանջահար դեմքն ավելի շատ նման էր «Հարսնացուի դի» մուլտֆիլմի գլխավոր հերոսին: Սակայն վատ համբավը նույնպես համբավ է:

Թաբարը շարունակում էր սարսափելի նկարներ հրապարակել, իսկ նրա մասին լուրեր էին շրջանառվում, որ հանուն «տպավորիչ» տեսքի, նա արդեն ավելի քան 50 պլաստիկ վիրահատության է ենթարկվել:

 

Фото © Instagram / sahartabar_officialx

Բայց ոչ բոլորն էին գնահատում բլոգերուհու մեթոդները, աղջիկը ստիպված էր վճարել հանրաճանաչության համար: Insta-model-ը ձերբակալվել է Թեհրանում, դատարանի հրամանով, Instagram-ում նրա հրապարակումների վերաբերյալ բողոքներից հետո: Նրան մեղադրում են աստվածանարգության, բռնություն հրահրելու, անընդունելի մեթոդներով եկամուտ ստանալու և երիտասարդներին բարոյական անկման մղելու մեջ, գրում է Daily Mail-ը: Դեռ հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպառնում նրան: Instagram-ն Իրանում միակ հասանելի խոշոր սոցցանցն է, և այժմ Սահարի էջն այնտեղ արգելափակված է:

Միևնույն ժամանակ, ավելի վաղ Թաբարը խոստովանել էր, որ իր վախեցնող լուսանկարների գաղտնիքը ոչ թե պլաստիկ վիրահատությունն է, այլ դիմահարդարումը և ֆոտոշոփը: Աղջկա խոսքերով, նա շտկել է քիթը, մեծացրել շրթունքները և լիպոսակցիա արել, բայց դա մեծապես չի փոխել նրա արտաքին տեսքը: Բլոգերուհին նույնիսկ ցույց է տվել իր «իրական» դեմքով նկարը, որտեղ նա միանգամայն նորմալ տեսք ունի:

Слева — Сахар Табар в реальной жизни. Фото © Instagram / sahartabar_official