Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդն է սահմանել:

«Կապտանռնագույնների» հարձակվողը 21-րդ դարում դեռևս միակ ֆուտբոլիստն է, ով 16 մրցաշրջան շարունակ գոլ է խփում իսպանական Լա լիգայում:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ` «Նոու Կամպ» մարզադաշտում, հյուրընկալելով «Սևիլիա»-ին, հաղթեց 4:0 հաշվով: Մեսին ևս աչքի ընկավ այս խաղում:

Մեսին «Բարսելոնա»-ում է 2001 թվականից: