Facebook սոցիալական ցանցը որոշել է շարունակել իր՝ սոցիալական ցանցը շփման տիրույթից առանձնացնելու քաղքականաությունը:

Դեռևս ամիսներ առաջ տեղեկություն կար, որ Instagram սերվիսը ևս կստանա սեփական մեսինջերը: Այսօր արդեն այս տեղեկությունը պաշտոնական է: Instagram-ի մեսինջերը ստացել է Threads անունը:Threads -ը թույլ է տալիս փոխանակվել հաղորդագրություններով, նկարներով, տեսանյութերով: Առայժմ դրա միջոցով շփվել կարելի է միայն «Մոտ ընկերներ» ցուցակի ներկայացուցիչների հետ: Սա արվել է անվտանգության նկատառումներից: Մեսինջերում կարելի է դնել նաև սեփական ստատուսները:

Threads-ը հասանելի է Google Play-ում և App Store-ում:

 

vnews.am