Ամենամեծ լսարան ունեցող աստղերից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, երկրպագուներիn հաճախ է ուրախացնում երեխաների մասին հրապարակումներով։ Չորս երեխաների երջանիկ մայրիկը վերջերս հետեւորդներին հուզել էր դուստրերի մասնակցությամբ հոլովակով. ռեփեր Քանյե Ուեսթի դուստրերը՝ Նորթն ու Չիկագոն, պատկերված էին երեխաների համար նախատեսված սենյակում, փոքրիկ Չիկագոյի ձեռքում սանր էր, որով նա հարդարում էր ավագ քրոջ մազերը։

Այս անգամ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել՝ որքան է մեծացել կրտսեր որդին՝ Փսալմը։ Instagram-յան էջում հրապարակված հոլովակի մեկնաբանություններում Քիմը նշել է, որ փոքրիկն այժմ կարծես Սեյթնի երկվորյակը լինի։ «Իմ փոքրիկ Փսալմը մեծանում է։ Սկզբում նա նման էր Չիկագոյին, սակայն այժմ կարծես Սեյթնի երկվորյակը լինի»,- գրել է Քիմը։

Հետեւորդները հիացած են փոքրիկով, իսկ նրանցից մեկը գրել է. «Անկեղծորեն Քիմ, դուք կյանք եք տալիս «աննորմալ» գեղեցիկ երեխաների»։