Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում խուսափել դժվար թեմաների շուրջ շփումից, այդ թվում՝ գործընկերների, բժիշկների, հարկային և ապահովագրական հիմնարկների աշխատողների հետ: Այսօր հաջող կանցնի նրբությունների քննարկումը, և ավելի լավ է լսել ազնիվ կարծիք, քան բավարարվել բամբասանքներով և ենթադրություններով: Նոր նախաձեռնություններից այսօր ավելի լավ է խուսափել. կարող է չբավականացնել ձեր էներգիան, վճռականությունը կամ հաստատակամությունը:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում հասանելի տեղեկատվական ալիքներն օգտագործել իրենց հետաքրքրող մարդկանց հետ շփման համար, հատկապես, եթե պայմաններ կան վստահելի զրույցի համար՝ առանց վկաների: Մոտ ապագայում շփումը կարող է նոր երանգ ստանալ, որի դեպքում գաղտնիությունն անհնար կամ դժվար կլինի: Ավելի լավ է չհետաձգել երեխաների, աշակերտների հետ զրույցը: Արժե արձագանքել սիրելի անձնավարության՝ խոսելու առաջարկին:

Երկվորյակ

Երկվորյակների տեսադաշտում այսօր կարող են հայտնվել առօրյայի, ամենօրյա գործունեության, կենցաղի վարման, առողջության, անվտանգության, մաքրության, դեղերի գնման, ինչ-որ մեկին հոգ տանելու հետ կապված հարցերը: Հնարավոր է ուշադրություն պահանջեն բժշկական նրբությունները և դրանց հետ կապված փաստաթղթերը: Օրը կարող է հետաքրքիր լինել, եթե ծառայություններ եք մատուցում տանը, օրինակ՝ որպես կրկնուսույց:

Խեցգետին

Այսօրվա մթնոլորտում Խեցգետինների մոտ հաջող կանցնի շփումը, ուսումը, նամակագրությունը: Արժե ուշադիր լինել ստացվող տեղեկատվությանը, բաց չթողնել ձեզ ուղղվող բառերը, պարբերաբար ստուգել փոստը. հնարավոր է ինչ-որ արժեքավոր բան գտնեք: Արժե պահպանել հետադարձ կապն անհրաժեշտ մարդկանց հետ: Կարող է պետք գալ նկարելու ունակությունը, միջնորդի, թարգմանչի, ուսուցչի տաղանդը: Հարմար պահ է սիրային նամակագրության համար:

Առյուծ

Առյուծներին այսօր մոտ է նստակյաց կենսակերպը: Եթե ձեր դուր է գալիս վայրը, որտեղ հայտնվել եք, չարժե այն փոխել: Գործուղումների փոխարեն արժե նախապատվությունը տալ գրասենյակային առօրյային՝ ներառյալ ենթակաների, գործընկերների հետ շփումը Հնարավոր է ստիպված լինեք մնալ տանը, տնեցիների հետ քննարկել կենցաղային, բժշկական կամ ֆինանսական հարցերը: Բացառված չէ վատ տրամադրությունը, ինքնազգացողությունը:

Կույս

Կույսերն այսօր կարիք ունեն շփման և ըմբռնման, սակայն շփվել պատրաստ են ոչ բոլորի հետ: Լիակատար անկեղծություն հնարավոր է կա՛մ մտերիմների, կա՛մ պատահական մարդու հետ: Շատ Կույսեր դեմ չեն լինի կիսվել գաղտնիքով, ինչ-որ մեկին տեղեկացնել իրենց սիրային ապրումների կամ ֆինանսական ծրարգրերի մասին: Այդ մարդը կարող է լինել ձեր հարևանը, ուղեկիցը, ազգականը: Հարմար օր է ուսումնասիրությունների, խորհրդատվությունների համար:

Կշեռք

Այսօր շատ Կշեռքների հատուկ կլինի չեզոքությունը, բացառված չէ առանձին ցանկությունների և ապրումների վրա սևեռվածությունը: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել այն, ինչն այդպես էլ ձեզ չի հաջողվել ստանալ: Անհանգստացնող նրբությունը, կպչուն զգացողությունն արժե վերլուծել: Չարժե շտապել նոր աձնական նախաձեռնություններում և սերտ համագործակցության հարցում. այսօր կարող եք սխալ գնահատել ձեր իրական կարիքները, ռեսուրսները, հնարավորությունները:

Կարիճ

Այսօր Կարիճների մոտ ուժեղ է աշխարհի հետ հետադարձ կապի պահանջը, ինչը միշտ չէ, որ նշանակում է բանավոր ակտիվ շփում: Շատերի համար ավելի կարևոր կլինեն անձնական զգացողությունները, տպավորությունները, ենթադրությունները, սեփական զգացմունքների և երևակայությունների աշխարհը: Օրը հարմար է հոգեբանական հեռավորության կրճատման համար: Վստահելով իրենց գաղտնիքները՝ շատերը կփորձեն դուրս կորզել զրուցակցի գաղտնիքների մի մասը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում թուլացնել ակտիվությունը, դրսևորել խելամիտ զգուշավորություն, խուսափել չափից դուրս անկեղծությունից: Ընթացիկ գործերում ավելի լավ է պասիվ դիրք գրավել, հրաժարվել բացահայտ նախաձեռնություններից: Լավ արդյունք կտա անհատական ուսումնասիրությունը, գաղտնի խորհրդակցությունը, գրասենյակային կամ լաբորատոր աշխատանքը: Լավ ժամանակ կարելի է անցկացնել ֆիլմեր դիտելով, գրքերի ընթերցելով:

Այծեղջյուր

Օրվա ընթացքում Այծեղջյուրները կարող են ստանալ հետաքրքիր, հաճելի կամ օգտակար տեղեկատվություն: Հնարավոր են նորություններ արտասահմանից, հին ծանոթներից, ձեզ համար համակրելի մարդկանցից: Եթե հայտնվել եք տեղեկատվական վակուումում, ձեզ համար դժվար չի լինի ինքնուրույն կողմնորշվել՝ միաժամանակ միացնելով տրամաբանությունը, հոտառությունը, երևակայությունը և կուտակած գիտելիքները: Չարժե հետաձգել անհրաժեշտ մարդկանց հետ շփումը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում սահմանափակվել իրավիճակային շփմամբ, օրինակ՝ արդյունքներն ամփոփելով: Հնարավոր է պահանջվի ցավոտ հարցերի շուրջ զրույց, մի շարք կապերի, նպատակների, արժեքների վերաիմաստավորում: Ընդ որում՝ անկեղծությունը չպետք է դուրս գա քննարկվող թեմայի շրջանակներից, այլապես աճում է ավելորդ բան ասելու կամ վաղաժամ հայտարարություն անելու վտանգը: Հնարավոր է ստիպված լինեք զրույցել ղեկավարության հետ:

Ձկներ

Ձկներին սպասվում է հոգեկան ներդաշնակության, հաջող շփման, ստեղծագործական հաջողությունների օր: Գործը, որի ելքի մասին մտահոգվում էիք, բարեհաջող կավարտվի, կամ կորուստները նվազագույնը կլինեն: Չարժե հրաժարվել երկխոսության հրավերից, արագ փաստաթղթերը ձևակերպելու, այց կատարելու, ծանոթությամբ արժեքավոր տվյալներ, ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունից: Բացառված չէ, որ ապագայում նման հնարավորություն այլևս չունենաք: