Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մարինկան սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Դերասանուհին այն համադրել է խոշոր գոտու հետ։ Մարինկան պարզ սանրվածք է ընտրել եւ վառ շպար. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին խոշոր ականջօղեր է ընտրել եւ մատանի։