Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում երգչուհին կադրեր է հրապարակել ելույթից։ Կադրերից մեկում նա շքեղ, արծաթափայլ զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ սանրվածքն, արտահայտիչ շպարն ու խոշոր աքսեսուարները՝ մատանի եւ ականջօղեր։ «Հիշողություններ, որոնք մնում են քեզ հետ ամբողջ կյանքի ընթացքում եւ պահեր, որոնք չենք թողնում հուսահատվել եւ շեղվել քեզ բաժին հասած ուղուց»,- կադրերը մակագրել է հմայիչ երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ զգեստ էր կրում, որը զարդարված էր քարերով։ Հմայիչ մայրիկը խոշոր աքսեսուարներ էր ընտրել՝ ականջօղեր։ Երեկոյան կերպարն ամբողջացրել էր դիմահարդարումը. երգչուհին նախապատվություն է տվել կարմիր շրթներկն։