Գործարար, Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային կազմակերպության համահիմնադիր Ալեքսիս Օհանանյանը Երեւանում կմասնակցի իր «Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսին հայերեն լեզվով։ Հեղինակը Twitter-ում հայնել է, որ գիրքը վաճառքի է հանվել երեւանյան գրախանութներում։  

Այս գրքում հեղինակը ներկայացնել հաջողության իր ուղին՝ սկսած մանության տարիներից մինչեւ Reddit-ի հիմնադրում, ինչպես աեւ հետագա իրադարձութուններ։ Հաջողակ գործարարն ընթերցողին խորհուրդ է տալիս չսպասել ինչ-որ մեկի թույլտվությանն ու ինքնուրույն գործել։

 

Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենրոնի մեծ սրահում, որտեղ ներկա կլինի նաեւ բեսթսելերի հեղինակը։