Իխթիոզը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ մաշկի ախտահարվումը հայտնաբերվում է վաղ մանկական` ամենից հաճախ մոտ 3 տարեկան հասակում և պահպանվում է ամբողջ կյանքում: Այն բնորոշվում է մաշկի ախտահարումով և թեփուկների առաջացումով։ 
Այսպիսի մի հիվանդությամբ էլ տառապում է մոդել Ջեյզա Գերին, ում մոտ իխթիոզը հայտնաբերվել է դեռևս վաղ տարիքից։ Ջեյզան երբևէ չէր գիտակցում, որ ինքը հիվանդ է մինչև, որ չզգաց, որ իր ծնողները չափից դուրս ուշադրություն են դարձնում իրեն։ 
Ջեյզայի ծնողները ամեն կերպ փորձում էին երեխային հեռու պահել մարդկանցից, քանի որ չէին ցանկանում, որ իրենց աղջիկը ամեն օր որսա իրեն նայող զարմացած հայացքները։ Սակայն երկար այսպես շարունակվել չէր կարող։ Ժամանակի հետ Ջեյզան հասկացավ, որ ունի մաշկային լուրջ հիվանդություն, որը ի հայտ է գալիս ժառանգական ձևով և արտահայտվում քրոմոսոմների մուտացիայի ենթարկվելու արդյունքում։ 
Համալսարանում սովորելու տարիներին Ջեյզայի ուսանողական ընկերները նրան խորհուրդ տվեցին օգտագործել իր տարբերվող արտաքինն ու փորձել իր ուժերը մոդելային ոլորտում։ Աղջիկն այդպես էլ վարվեց։ Նա ուղարկեց իր պրոֆեսիոնալ լուսանկարները տարբեր մոդելային գործակալությունների ու սպասեց արձագանքի։ 
Որոշ ժամանակ անց նրան պատասխան եկավ Նյու Յորքի Vogue ամսագրից, որը համաձայնել էր աշխատել Ջեյզայի հետ ու իրականացնել հետաքրքիր ֆոտոնախագիծ։ Սակայն այդ շրջանում մոդելը չէր կարող լքել իր քաղաքը ուժեղ փոթորիկների պատճառով։ Նա ստիպված էր մերժել ու նշել պատճառը։ Ինչ-որ պահի Ջեյզայի մոտ սկսվեցին դեպրեսիվ մտքեր ի հայտ գալ։ Նա մտածում էր, որ դա իրեն տրված վերջին շանսը կլինի։ 
Սակայն ինչ-որ բան գեղեցկուհուն հուշում էր, որ եթե իրեն տրված է այս կարիերան, ապա նույն գործակալությունը երկրորդ անգամ ևս իրեն առաջարկ կանի։ Այդպես էլ եղավ։ Երկրորդ անգամ Ջեյզան գնաց ու մասնակցեց ֆոտոնախագծին ու հասավ մեծ ճանաչման։ 
Այժմ աղջիկը նկարվում է տարբեր հայտնի ամսագրերի ու գործակալությունների համար և ապացուցում աշխարհին, որ քո յուրաքանչյուր արատ կարող է գեղեցիկ դառնալ, եթե այն ընդունես ու ճիշտ մատուցես։