ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի (Իլինոյսի նահանգ) բնակչուհի Ալեխանդրա Լաբաստիդա-Շապիրոն իր երիտասարդության գաղտնիքը համարել Է հումակերությունը, բնական դեղորայքը, սպորտով զբաղվելը եւ դրական մտածելակերպը: Այդ մասին հայտնել Է The Mirror հրատարակությունը:

«Ճիշտ կեցվածքը եւ ֆիզիկական ակտիվությունը օգնում են պահպանել Էներգիան եւ մարմինն ազատում են տոքսիններից: Կարեւոր Է պահպանել սննդարար նյութերի հավասարակշռությունը եւ, դրական մտածելակերպի համադրությամբ, այդ բաղադրատարրերը առողջ մարմին են տալիս»,-ասել Է 55-ամյա Լաբաստիդա-Շապիրոն: Նա ընդգծել Է, որ մարդիկ իրեն հաճախ են ընդունում որպես իր դստեր երկվորյան քույր, եւ ինքը բազմաթիվ հաճոյախոսություններ Է ստանում տղամարդկանցից: Մի քանի անգամ նրան ծաղիկներ են ուղարկել գաղտնի երկրպագուները: Լաբաստիդա-Շապիրոն երեք զավակների մայր Է եւ չորս թոռների տատիկ: Նրան մանկությունից առողջ կենսակերպի են վարժեցրել ծնողները. նրանք նախընտրում Էին օգտագործել բնական դեղաբույսեր, դստերը մասնակից Էին դարձնում ֆիթնեսին եւ սովորեցնում Էին օգտվել սննդակարգերից: Կնոջ կարծիքով՝ «տարիքն ընդամենը թիվ Է» ձեւակերպումը ճիշտ Է, եթե մարդը ճիշտ Է հոգ տանում իր մասին եւ առողջ կենսակերպ Է վարում: Լաբաստիդա-Շապիրոն շատ Է մարզվում, բայց միշտ Էլ մարմնին հնարավորություն Է տալիս վերականգնվել պարապմունքներից հետո: «Ես ինձ ավելի առողջ եւ խելացի եմ զգում, քան այն ժամանակ, երբ քսան կամ երեսուն տարեկան Էի: Ես նույնիսկ սովորել եմ խուսափել թունոտ մարդկանցից եւ իրավիճակներից, որոնք կլանում են իմ Էներգիան: Երբ դու դա անում ես, քո կյանքում հայտնվում են ճիշտ մարդիկ: Ես միշտ ջանում եմ ամեն ինչում լուսավոր բան գտնել եւ, որ ամենագլխավորն Է, փորձում եմ միշտ լինել այնպիսին, ինչպիսին, որ կամ»,-հայտարարել Է Լաբաստիդա-Շապիրոն»: