Ֆրանսիական Chanel  նորաձեւության տան ցուցադրության հանդիսատես կինը շոուի ընթացքում պոդիում է բարձրացել եւ քայլել մոդելների հետ։ Ականատեսներից մեկի արած տեսանյութը հրապարակել է Golden Chihuahua Telegram-յան ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել հայտնի ապրանքանիշի ցուցադրության ընթացքում։ Մոդելյեր Վիրջինի Վիարը, որը սկսել է ղեկավարել նորաձեւության տունը Կարլ Լագերֆելդի մահվանից հետո, նրբաճաշակ հավաքածու է ներկայացրել։ Մոդելները պոդիում են բարձրացել Chanel-ի հայտնի տվիդ գործվածքից կարված կոստյումներով, կարճ շորտերով, բոլարածալերով զգեստներով եւ այլն։

Սակայն հանկարծ պոդիում է վազում մի կին եւ սկսում քայլել մոդելների հետ, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Մի քանի վայրկյան անց անծանոթուհուն մոտենում է ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը, բռնում նրա ուսից ու ներքեւ իջեցնում։

Կինը զոլավոր կոստյում էր կրում եւ գլխարկ՝ Chanel-ի ոճով։ Այդ պահին Chanel-ը ոչ մի կերպ չի մեկնաբանել բլոգերի տարօրինակ արարքը։