Կնոջ հաճույքը՝ անկանխատեսելի ու քմահաճ, ավելի շատ գաղտնիքներ է թաքցնում, քան տղամարդունը։ Լավ ինքնագնահատականի, ուրիշին վստահելու կարողության և այլ բանալիների մասին կխոսենք հոդվածում։

1. Լավ ինքնագնահատական

Սեռական ոլորտում լավ ինքնագնահատականի հիմքում սեփական մարնին վստահելն է։ Այդ խորքային ինքնավստահությունն ունենալը նշանակում է արդեն չձգտել օրգազմին՝ որպես ինքնին նպատակի, նշանակում է հաճույք ստանալ սեփական ռիթմով, չկենտրոնանալ զուգընկերոջ հաճույքի վրա և սեփական հաճույքը կախման մեջ չդնել նրա զգացողություններից։

2. Հանգիստ թողնել ինքներդ ձեզ

Բազմաթիվ կանանց համար հաճույքն անգիտակցորեն կապված է տագնապի հետ, քանի որ հոգեբանական պլանում պենտրացիան՝ ներհրումը, ապահով չէ։ Դրան գումարվում է նաև օրգազմի ալիքներում ինքդ քեզ կորցնելու վախը։

Կանայք վախենում են հայտնաբերել, որ հաճույքը, որն զգում են, չի համապատասխանում իրենց ուզածին, իրենց կատարյալ կերպարին։ Այդ անգիտակցական վախերից ազատվելու համար պետք է մի պահ մտքից հանել դրանք, մոռանալ, որպեսզի հնարավոր լինի կենտրոնանալ մարմնի զգացողությունների վրա։

3. Վստահություն զուգընկերոջ հանդեպ

Վստահել զուգընկերոջը կամ ամուսնուն նշանակում է դուրս գալ բոլոր տեսակի նորմերի և կլիշեների սահմաններից։ Ի՞նչն է ի՛նձ դուր գալիս, ի՞նչ եմ ե՛ս ուզում։ Հենց այդ հարցերին է հարկավոր պատասխանել և ցանկությունների մասին ասել զուգընկերոջը։

4. Երևակայություն

Հաճույքի գագաթնակետին հասնելու համար հնարավոր չէ շրջանցել մեր ներքին էրոտիկ կինոն, որին կյանք են տալիս մեր իսկ ցանկությունները։ Այստեղ և հիմա լինելը, ներկա պահի իրականությունն զգալն օգտակար է կյանքի բազմաթիվ իրավիճակներում, բայց օրգազմի տանող ուղին անցնում է երևակայության առեղծվածային իրականության միջով։