Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, իր միկրոբլոգում երկրպագուներին հաճախ է ներկայացնում իր ոճային կերպարները։ Այս անգամ եւս նա հետաքրքիր հագուստ է ընտրել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Արմինկան սեւ կոստյում է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին վարդագույն բարձրակրունկներ է ընտրել եւ պարզ սանրվածք։ Արմինկան երկրպագուներին հարցրել է, թե լուսանկարներից որի գույներն են ավելի գեղեցիկ, իսկ նրան չեն մոռացել նաեւ նշել, որ երգչուհին միշտ ոճային է։