Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է բեմական կերպարում։ Հրապարակված կադրն արված է Women's Club նախագծի տաղավարում։  Լիլին կրում է համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ, ինչն էլ համադրել է բարձրակրունկների հետ։ Կարճ տեսանյութին կից նա դիմել է հետեւորդներին՝ գրելով․ «Ուրա՞խ եք իմ վերադարձի համար»։