30-ամյա Քենդիս Սվեյնփոլն իր Instagram-ում երկու որդիների հետ նոր լուսանկար է հրապարակել։ Կադրի համար պոդիումների աստղն ընտրել է համարձակ լողազգեստ։

Victoria's Secret-ի «հրեշտակը» որդիներին ունեցել է քաղաքացիական ամուսնուց՝ Գերման Նիկոլից։ Զույգը միասին է 13 տարի եւ նույնիսկ պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները։ Նշանադրության լուրը հայտարարելուց անմիջապես հետո սիրահարները միանգամից բաժանվեցին։ Այդուհանդերձ միությունից ծնվել են երկու ժռանգները․ 2-ամյա Անական եւ 1-ամյա Արիելը։

Աստղային մայրիկը երեխաների հետ իր հանգիստն է վայելել Իբիցայում։ Իսպանական հանգստավայրում նա հասցրել է լավ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Իսկ հետեւորդներն էլ իրենց հերթին հիացել են գեղեցիկ լուսանկարներով։ Հրապարակված նոր կադրում Քենդիսը բիկինիով է։ Նրա գրկում Արիելն է, իսկ մեծ որդին՝ սեղմվելով նրա ոտքին կանգնել է մայրիկի մոտ։ Երկու տղաներն ել մերկ են։ «Որքան հիանալի ակնթարթներ էին», - հրապարակմանը կից գրել է հրեշտակը։