Երբ 47-ամյա բրիտանացի Սթիվ Ուայթհերսթը և նրա 46-ամյա ընկերուհի Մենդի Շենթոնը սպորտային խանութում գնումներ կատարելուց հետո կանգնած էին դրամարկղի մոտ, նրանց է մոտեցել մենեջերը և հարցրել Սթիվին, թե ինչ է վերջինս թաքցնում իր տաբատի մեջ:

Սթիվը բացատրել է, որ դա պարզապես իր առնանդամն է, աակայն կինը շարունակել է վիճել նրա հետ: Այնուհետև բրիտանացին ստիպված է եղել հրապարակավ հանել տաբատը․ «Տեսեք, ես թաքցնելու բան չունեմ», – ասել է նա:

Սակայն դա էլ չի բավարարել կին մենեջերին, և նա պահանջել է, որ Սթիվը անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ մտնի հանդերձարան և այնտեղ հանի նաև վարտիքը։ Ի վերջո պարզվել է, որ Սթիվը իսկապես ոչինչ չի թաքցնում վարտիքի տակ, բացի սեփական առնանդամից։ Սթիվը և նրա ընկերուհին բողոքել են խանւթի տնօրենությանը նվաստացուցիչ վերաբերմունքի համար, բայց անօգուտ։