Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը,որը միշտ անռանձնանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աստղիկը ջինսե հագուստ է կրում՝ վերնաշապիկ, հետաքրքիր շրջազգեստ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկներն ու աքսեսուարները՝ ժամացույց։ Աստղիկ Սաֆարյանն արտահայտիչ շպար է ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ «Երբ ուրիշի ֆոտոշարքի ժամանակ 3 վայրկյանով քեզ էլ են նկարում մի երեք կադր»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Աստղիկ Սաֆարյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա բաց երկնագույն երանգի, խորը դեկոլտեով եւ համարձակ բացվածքով զգեստ էր կրում։ Սիրված երգչուհին նուրբ շպարով էր, իսկ աքսեսուարներն ամբողջացրել էին նրա կերպարը։ Հրապարակմանը կից նա անգլերեն գրառում էր կատարել՝ գրելով․ «Ինքնավստահությունն ամենահմայիչ հատկությունն է, որը կարող է ունենալ կինը»։

Լուսանկարները՝ @gorrobertovich

 

 

 

 

NEWS.am STYLE