Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի չորս ամսական որդին մասնակցել է առաջին «թագավորական» միջոցառմանը։ Սասեքսի դուքսն ու դքսուհին փոքրիկին իրենց հետ տարել են Աֆրիկայի երկրներում այցերի շրջանակներում Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած հանդիպմանը Դեսմոնդ Տուտուի հետ՝  Քեյփթաունի արքեպիսկոպոս, ապարտեիդի դեմ ակտիվ պայքարող, 1984թ.-ի Նոբեյլան մրցանակակիր։

Ավելի վաղ Instagram-յան էջում Մեգանն ու Հարրին մեջբերել էին նրա խոսքերը. «Բարի գործեր արեք, որտեղ էլ գտնվեք։ Բարության այդ մասնիկները, միասին վերցրած, կողողեն ամբողջ աշխարհը»։ Տուտուն եւ նրա դուստրը Սասեքսների ընտանիքի հետ թեյ են ըմպել։ Մեգանն ու Հարրին հանդիպման լուսանկարներն ու տեսագրությունները եւս հրապարակել են սոցիալական ցանցում։

Երկրպագուները նշել են, որ Արչին շատ նման է հայրիկին մանկության տարիներին։

Նա սպիտակ-կապույտ կոմբինեզոն էր կրում՝ փոքրիկների ավանդական հագուստւ բրիտանական թագավորական ընտանիքում։ Նրա հպարտ մայրկը Club Monaco-ի զգեստն էր ընտրել, որի արժեքը կազմում է 460 դոլար։

Ավելի վաղ Արչին հանրության շրջանում հայտնվել էր միայն հունիսին՝ պոլոյի բարեգործական հանդիպմանը։ Սակայն նրա այցն այդ ժամանակ պաշտոնական չէր։ Մայրիկի հետ նրան լուսանկարել էին պապարացիները։