Սուպերմոդել Իրինա Շեյքը իր դստերը հագցրել է ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի կերպարներով հագուստ։ Պապարացիների լուսանկարները հայտնվել են Instagram-ում մոդելի երկրպագուների հաշիվներում երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին։

Երկու տարեկան Լեան իր մոր հետ դուրս է եկել զբոսնելու Նյու Յորքում։ Աղջկա հագին եղել է ազնվամորու գույնի զգեստ մուլտֆիլմի կերպարների պատկերով և անգլերեն անունով։