Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Վրաստանում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիան ոճային կերպարում է։ Դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է հետաքրքիր նախշերով բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ Լիան նշել է, որ կադրերն արվել են Թբիլիսիում։