33-ամյա մոդել Իրինա Շեյքը ձգտում է ոչ միայն շատ աշխատել, այլ նաեւ լավ զվարճանալ։ Versace-ի ցուցադրությունից հետո նա մեկնել է աֆթերփարթիի։

Ռուս մոդելը մեկ օրվա ընթացքում երկու անգամ բարձրացել է պոդիում։ Նա մասնակցել է Դոնաթելլա Վերսաչեի ցուցադրությանն ու մասնակցել է Etro շոուին։

Հագեցած օրվանից հետո Իրինան մի լավ զվարճացել է։ Երեկույթի համար նա ընտրել է ուլտրակարճ, կիսաթափանցիկ, մեջքի հատվածում խորը բացվածքով զգեստ։ Կերպարն ամբողջական տեսքի համար նա ընտրել է ամառային բարձրակրունկներ։

 

Մոդելի հանդերձանքն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքն եւ երկար ոտքերը։ Վարսահարդարները հոլիվուդյան դերասանի նախկին սիրելիի վարսերը կիսահավաքած են թողել։ Վառ շպարն էլ բյութի կերպարն էլ ավելի արտահայտիչ է դարձրել։