Կիոտոյի պրոֆեսորական համալսարանի ճապոնացի գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքների համաձայն ձեռքերը ախտահանող գելի ազդեցությունը միֆ է։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Նշվում է, որ ձեռքերի՝ գրիպի վարակը չեզոքացնող սպիրտի հիմքով անտիսեպտիկ ախտահանող միջոցները անօգուտ են, քանի որ վիրուսը կրկին ակտիվանում է ախտահանող լուծույթի ազդեցությունից երկու րոպե անց։

Գիտափորձի մասնակիցները գրիպի վիրուսը չեզոքացնելու համար ստիպված են եղել չորս րոպե մշակել իրենց ձեռքերը, այն դեպքում, երբ սովորական օճառը սպանել է դրանք 30 վայրկյանում։