Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Ժաննան կրում է սեւ երանգի, համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ եւ բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը Կադրում նա կերպարանք է ընդունել աթոռին նստած։  Հրապարակմանը կից Ժաննան մեկնաբանություն չի թողել։