Կան ծնողներ, ովքեր կարծում են, որ հանդիսանալով երեխայի ծնողը,  կարող են ցանկացած կերպ վարվել երեխայի հետ, երբեմն իրենց իրավունք են վերապահում վտանգել  սեփական երեխայի կյանքը: Ծնողը պետք է ամեն կերպ պաշտպանի իր երեխային, այլ ոչ թե նրան  դարձնի իր քմահաճույքները կյանքի կոչելու միջոց:

Ողջ համացանցը զայրացած է: Հայրը երեխային նստեցրել է մեքենայի պատուհանին և  մեքենան վարել բարձր արագությամբ՝ մի ձեռքով պահելով երեխային: Այնուհետև, տեսանյութը տեղադրել է սոցիալական ցանցերում և պարծեցել իր արարքով:

Մեկ ուրիշ անգամ էլ նույն փոքրիկին հայրը մի ոտքից բռնած գլխիվայր կախել է բարձր տանիքից: Տղամարդը դատարանում պնդել է, որ ինքն իրեն  և  ամենևին էլ մտադրություն  չի ունեցել սոցցանցերում լայքեր հավաքել:

Դատարանը նրան  դատապարտել է 300 ժամ պարտադիր աշխատանքով: Դատարանի որոշման հետ հայրը լիովին համաձայնել է: