Apple ընկերության նոր iPhone-ների տեսախցիկներում արվել են մի շարք փոփոխություններ, ինչն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի սմարթֆոնին տան պրոֆեսիոնալ սարքի կարգավիճակ:

Փորձառու լուսանկարիչ Օսթին Մաննը լուսանկարներ է արել նոր iPhone 11 Pro-ով և կիսվել այս աշխատանքներով իր բլոգում:

 

Հիշեցնենք, որ iPhone 11 և iPhone 11 Pro սմարթֆոնները ներկայացվել են սեպտեմբերի 10-ին: Գադջեթները ստացել են նոր A13 Bionic պրոցեսոր և տեսախցիկի կատարելագործված տարբերակ:

vnews.am