Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Այս անգամ Լիլուն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, նոր լուսանկար է տեղադրել, որում հանդես է եկել սիրելիի հետ։ Կադրերում երգչուհին գլուխը մեղմ դրել է սիրելիի ուսին, աչքերը փակ են, իսկ կադրին կից հեշթեգներում նշել է․ «Սիրում եմ քեզ»։