Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է բաց երկնագույն երանգի, խորը դեկոլտեով եւ համարձակ բացվածքով զգեստ։ Սիրված երգչուհին նուրբ շպարով է, իսկ աքսեսուարները համալրել են նրա կերպարը։ Հրապարակմանը կից նա անգլերեն գրառում է կատարել՝ գրելով․ «Ինքնավստահությունն ամենահմայիչ հատկությունն է, որը կարող է ունենալ կինը»։