Եթե աչքերը հոգու հայելին են, որոնց մեջ կարելի է տեսնել մարդու մտքերը եւ մտադրությունները, ապա շուրթերը զուգընկերոջ էմոցիաոնալության եւ զգայական պոտենցիալի արտացոլումն են: Դրանից զատ, գիտնականները պնդում են, որ համբույրը ինտիմ հարաբերությունների յուրօրինակ բարոմետր է, որը կարող է ցույց տալ մարդու բնավորության որոշ գծեր, սովորություններ եւ ցանկություններ:

Եթե ձեր զուգընկերը համբուրվում է բավական կոպիտ, լեզվի միակերպ ռիթմիկ շարժումներով եւ բաց աչքերով, դա վկայում է կյանքի հանդեպ նրա չափազանց լուրջ վերաբերմունքի մասին: Նա ռեալիստ է, ուստի մարդկանց մեջ ավելի գնահատում է համաչափությունը, կայունությունը եւ էմոցիաներն ու զգացմունքները ժամանակին սանձելու ընդունակությունը: Նրա հետ հանգիստ կլինի եւ իսկապես հուսալի: Սակայն նրանից զգացմունքների հրավառություն եւ ռոմանտիկ խենթ երեւակայություն չսպասեք. ռեալիստները իրենց բնույթին հարիր դրան ընդունակ չեն:

Տղամարդը կամ կինը շատ քնքուշ ու զգացմունքային, փակ աչքերով է համբուվում՝ զուգընկերջը ինչպես հնաոճ սկահակ գրկելով: Ձեր առաջ ռոմանտիկն է: Համբուրվելիս նա պատնեշվում է շրջապատում տեղի ունեցող ամեն ինչից՝ լիովին տրվելով սիրային երեւակայությանը: Ռոմանտիկը շատ ուշադիր, քնքուշ եւ հոգատար կլինի, սակայն երբեմն զուգընկերոջ հետ մի փոքր անվճռական եւ անվստահ: Նա չի կարողանա կրքի հրաբուխ պարգեւել, բայց ահա քնքշանքի ծովն ապահովված է 100 տոկոսով: Գլխավորն այն է, որ նրան երբեք չհիասթափեցնեք:

Համբուրվելիս ձեր զուգընկերը ձեզ իր գրկում այնպես է սեղմում, ինչպես գիշատի՞չն իր որսը: Նրա համբույրները ակտի՞վ են, իշխո՞ղ, կտրո՞ւկ եւ համարյա միշտ ձեզ վհատեցնո՞ւմ են: Ուրեմն ձեր տղամարդը վառ արտահայտված սեփականատեր է: Նրան օդի պես հուսալի հենարան է պետք եւ էլ ավելի հուսալի թիկունք, ինչպես նաեւ իր կրքի առարկայի բացարձակ տիրապետման զգացում: Եթե կարող եք այդ ամենն ապահովել (ցանկալի է գրավոր), ապա ձեր մոտ ամեն ինչ կստացվի:

Եթե ձեր զուգընկերոջն ակնհայտորեն հաճելի է մարդկանց ներկայությամբ համբուրվելը, ընդ որում՝ փոքր-ինչ ուռճացված եւ խաղարկվող կրքով, ապա նա շինծու անձ է: Այդպիսի մարդկանց համար շատ կարեւոր է զգալ, որ շրջապատում բոլորն իրենց նախանձում են. դա շոյում է նրանց հիվանդ ինքնասիրությունը եւ բուժում է նրանց բազմաթիվ բարդույթները: Սակայն երբեմն նման պահվածքը ոչ այնքան շինծու մարդու վատ բնավորության մասին է վկայում, որքան նրա ամաչկոտության եւ մենակության, որով նա տառապել է:

Յուրաքանչյուր համբույրից հետո ձեր զուգընկերը շտապում է բերանը ողողե՞լ, ատամները մաքրե՞լ կամ ձգտում է մաստակի՞ն: Ձեր համբույրները երբեք 10 վայրկյանից ավելի չե՞ն տեւում, դե իսկ հասուն համբույրների դեպքում էլ դա կարելի է համարել մեծ լարո՞ւմ: Ձեզ չես նախանձի, քանի որ ձեւամոլի եք հանդիպել: Այդպիսի մարդիկ մանրախնդիր են, պահանջկոտ եւ բացարձակապես համոզված են, որ «սիրով զբաղվելը» հակագեղագիտական է: Սակայն իրականում մաքրասեր ձեւամոլի դիմակի տակ, որպես կանոն, թաքնված է դիմացինի ապրումների մեջ ներթափանցելու անկարողությունը եւ սեփական անձի նկատմամբ չափից ավելի մեծ ուշադրությունը:

Դե իսկ եթե հանդիպել եք եզակի անձնավորության, որն ընդհանրապես չի սիրում համբուրվել եւ դա ակնհայտ տհաճությամբ է անում, սատանան ձեզ դրդել է սիրահարվել անուղղելի ծույլին: Այդպիսի մարդիկ լարվելու սովոր չեն, այդ թվում՝ նաեւ զգացմունքներն արտահայտելիս: Նրանք կյանքն ու դրա ուրախությունները մյուսներից պակաս չեն սիրում, սակայն երազում են հաճույք ստանալ՝ առանց իրենց նեղություն պատճառելու եւ ծանրաբեռնվելու: Անշուշտ, հրաշքներ պատահում են, եւ նույնիսկ ծույլերը երբեւէ ինչ-որ բան կարող են անել, բայց մեր խորհուրդն է՝ այդպիսինից հեռու մնացեք:

 




Աղբյուրը՝ Creu

 

 NEWS.am STYLE