Գրկախառնությունը բարձրացնում է բարոյական ոգին

Ամենահարմար պահին գրկախառնությունը կարող է հսկայական ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի օրվա վրա եւ նույնիսկ ազդել այդ մարդու պահվածքի վրա: Գրկախառնությունը կարող է հուզական լիցքավորման ազդեցություն ունենալ:

Գրկախառնությունը թեթեւացնում է տառապանքը

Գրկախառնության ընթացքում օքսիտոցին հորմոն է արտադրվում, որը սովորաբար նպաստում է նրան, որ ապագա մայրերը մոռանում են ծննդաբերության ցավերի մասին: Այսպիսով, մարդիկ հակված են մոռանալ իրենց կյանքի բոլոր բացասական բաների եւ այն տառապանքների մասին, որոնք ապրել են:

Գրկախառնությունը նվազեցնում է ճնշումը

Քանի դեռ դուք գրկում եք ինչ-որ մեկին, ձեր մաշկի ռեցեպտորներն ընդունում են այդ ազդակները եւ նյարդային վերջույթների միջոցով դրանք ուղարկում ուղեղին: Անվտանգության զգացողությունն ու լավ ինքնազգացողությունն անցնում են ամբողջ մարմնով՝ ավարտվելով սրտամկանի թուլացմամբ եւ արյան ճնշման նվազմամբ:

Գրկախառնությունը կարող է բուժել ձեր սիրտը

Իրենց մտերիմների հետ ոչ մի շփում չունեցող մարդկանց մոտ սթրեսն ու լարվածությունը կուտակվում են օրգանիզմում: Այդ պայմաններում սրտի համար դժվար է արյան շրջանառության ժամանակ արյունը փոխանցել գլխավոր անոթների միջոցով: Մյուս կողմից՝ մարդիկ, որոնք մշտապես գրկախառնվում են, սրտի կծկումների հրաշալի ցուցանիշ ունեն եւ երկար ու երջանիկ կյանքի ավելի մեծ հնարավորություն:

Գրկախառնությունը բարձրացնում է ինքնագնահատականը՝ վերացնելով վախը

Գրկախառնությունը մարդկանց օգնում է բարձրացնել ինքնագնահատականը եւ նվազեցնել վախը՝ նպաստելով կյանքի տարբեր իրավիճակներ հաղթահարելուն: Բնազդային մակարդակով պաշտպանական ֆունկցիա կարելի է տեսնել երեխաների մոտ, որոնք գրկում են փափուկ խաղալիքը կամ ծածկոցը եւ իրենց անվտանգության մեջ զգում: Այդ բնազդը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքում:

Գրկախառնությունը երեխաներին օգնում է ներդաշնակ պայմաններում մեծանալ եւ զարգանալ
Գրկախառնությունը մեծ ազդեցություն է ունենում երեխաների առողջության վրա՝ նրանց օգնելով առողջ ու երջանիկ մեծանալ: Գրկախառնությունը մեծացնում է սթրեսային իրավիճակները հաղթահարելու եւ այլ մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու՝ երեխաների ունակության վրա: Օգտվեք ձեր երեխաներին գրկելու եւ ձեր սերը ցուցադրելու ցանկացած հնարավորությունից, քանի որ դա կօգնի երկուսիդ էլ:

Գրկախառնությունը տարեց մարդկանց մոտ հարմարավետության զգացողություն է առաջացնում

Ցանկացած տարեց մարդու ամենամեծ վախը միայնության զգացումն է եւ հանրությունից մեկուսացումը: Ասում են, որ միայնությունը նույնքան արագ է ազդում, որքան հիվանդությունը: Երբեմն միայնության հետեւանքով առաջացած սթրեսը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան: Գրկախառնությունը կարող է օգնել տարեց մարդկանց հաճույք ստանալ եւ երջանիկ զգալ ամեն օր:

 

Աղբյուրը՝ Klubber.ua

 

 NEWS.am STYLE