Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հասկացել է, որ իր վարկը փչացրել է, և խորհուրդներ է խնդրում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնից: Այդ մասին հայտնել է The Mirror հրատարակությունը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ մի աղբյուր:

Մարքլի վարկի անկման վրա ազդել են լուրերը տագերակին Միդլթոնի հետ նրա գժտության, այքայազն Հարիի հետ համատեղ որոշումը որդու՝ Արչի Հարիսոնի մկրտութունը փակ կատարելու մասին և մասնավոր ինքնաթիռների օգտագործումը շրջակա միջավայրի պաշտպանության արշավի ընթացքում: Հանրության հավանությունը վերադարձնելու համար նա ոգեշնչվում է Քեմբրիջի դքսուհուց:

Աղբյուրը հաստատում է, որ Մարքլը խորհուրդների համար դիմում է Միդլթոնին, քանի որ նա «միշտ նրբագեղ է ու պերճաշուք» և «կռահում է հասարակ բրիտանացիների զգացմունքներն ու մտքերը»: Աղբյուրի տվյալներով՝ Սասեքսի դքսուհին պատրաստվում է հասարակությանը ներկայանալ նոր ամպլուայով. նա, ինչպես ակնակալվում է, կսկսի իրեն պահել ավելի համեստ և վայելուչ, ինչպես նաև ավելի շատ նմանվել տագերակնոջը: