Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային ու հմայիչ կերպարում։ Տաթեւիկը կրում է ճերմակ զգեստ, որի վրա երկնագույն երանգի խաղիկներ են։ զոլավոր վերնաշապիկ, մուգ երանգի տաբատ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել։