Սեքսուալ զսպվածությունը շատ աղջիկների համար սովորական երեւույթ է։ Հատկապես՝ մեր երկրում։ Մե՛կ սիրելի անձնավորություն չկամե՛կ կաբայց ինչ-որ տեղ է անհետացելինչպես միշտ գործերով ինչ-որ տեղ է գնացել կամ պարզապես լքել է ձեզ։ Սեքսուալ զսպվածությունը որքա՞ն վտանգավոր է առողջության համար։

Գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր գիտի, որ սեքսի բացակայությունն անմիջապես արտահայտվում է։ Անվերահսկելի բարկություն ու լաց է ի հայտ գալիս, ուրախության կամ տխրության նոպաներ են լինում, անընդհատ սառնարանում ինչ-որ քաղցր բան ես փնտրում։ Բայց այս բոլոր նշանները կարող են միայն վտանգավոր սառցալեռան գագաթը լինել։

Շատ բժիշկներ պնդում են, որ սեռական զսպվածությունը վտանգավոր է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմի համար։ Սեռական կյանքի բացակայությունը կանանց համար կարող է գինեկոլոգիական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, հատկապես՝ կրքոտ կանանց համար։

Ինչպես հայտնի է, սեքսուալ գրգռվածության ժամանակ արյունը փոքր կոնք է խուժում։ Եթե օրգազմի չեք հասնում, այն հավաքվում է, ինչն էլ տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում։ Առավել խոցելի խմբում են 35 տարեկանից բարձր կանայք։ Հատկապես այդ տարիքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների լիբիդոն առավելագույնս «սեր» եւ քնքշանք է պահանջում։

Բացի այդ, սեքսի երկար բացակայությունը ջղաձգություն է առաջացնում, զայրույթ, նույնիսկ՝ խորը դեպրեսիա։ Շատ մասնագետներ կարծում են, որ սեքսուալ զսպվածությունն արտացոլվում է ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան վիճակի վրա։ Օրգազմից հետո գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ լավ տրամադրության հորմոն է արտադրվում։ Իզուր չեն ասում, որ 20 րոպե տեւողությամբ սեքսը գլխացավի եւ սթրեսի լավագույն դեղամիջոցն է։ Այն կարող է փոխարինել նաեւ հոգեթերապիային։

Եվս մեկ հետաքրքիր փաստ։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մշտական սեքսը կարգավորում է իմունային համակարգը։ Եթե դուք կանոնավոր կերպով սիրով եք զբաղվում եւ դրանից մեծ հաճույք եք ստանում, կարող եք որեւէ վիտամին չընդունել:

Իսկ եթե սեքս չկա, բոլոր հիվանդությունները գրոհի են անցնում։ Նախ՝ ոչ ոք ինքնաբավարարումը չի արգելել։ Մինչ հորիզոնում ասպետի հայտնվելը կարելի է ինքնաբավարարմամբ զբաղվել։ Ծայրահեղ դեպքում այն օրգանիզմին ինչ-որ չափով էներգիա կհաղորդի։ Շատ աղջիկներ ամաչում են նման բաներից։ Սակայն բնությունից չես կարող փախչել։ Եթե օրգանիզմը սեքս է պահանջում, ուրեմն այդ նրան անհրաժեշտ է։

Թեեւ կանանց համար այդ ավելի շատ հոգեբանական պահանջ է։ Համաձայնեք, չէ՞ որ չեք կարող առաջին պատահածի հետ անկողին մտնել։ Անծանոթի հետ 5 րոպեի սեռական ակտը կարող է ավելի վտանգավոր լինել, քան սեքսի բացակայությունն առհասարակ։ Նախ՝ որքան էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը կրքոտ լինի եւ ազատ հայացքներ ունենա, առաջին հերթին նա ուշադրություն է ուզում, քնքշանք, հոգատարություն ու սեր։

Պատահական սեքսը կնոջ մոտ կարող է ամոթի ու մեղքի զգացում առաջացնել։ Բացի այդ, միշտ հղիանալու կամ ինչ-որ վեներական հիվանդությամբ վարակվելու վտանգ կա։ Իհարկե, դրա համար պահպանակներ կան, սակայն դրանք ամենաանհարմար պահի կարող են պատռվել կամ դուրս գալ։ Այնպես որ՝ անծանոթ մարդու հետ յուրաքանչյուր կրքոտ երեկոյին հաջուրդում է վախի եւ վտանգի զգացողությունը։

Ուրեմն ի՞նչ անել։ Ե՛վ զսպվածությունն է վտանգավոր, ե՛ւ պատահական կապերը։ Միանշանակ պատասխան չկա։ Ամեն ինչ կախված է ձեր օրգանիզմի առանձնահատկություններից։ Որոշ կանանց շաբաթական մեկ անգամը բավարար է, իսկ ոմանց համար՝ թեկուզ ամեն օր ու ավելի թեժ։ Ոմանք սեքսի բացակայությունը հանգիստ են տանում, իսկ մյուսները քաղցած հայացքով շուրջն են նայում ու սկսում տառապել։

Ավելին, ոմանք սեքսուալ էներգիա են հաղորդում, որը բնական ելք չի գտնում, աշխատանքի ու ստեղծագործելու մեջ, իսկ մյուսները՝ հակառակը, չեն կարողանում կենտրոնանալ եւ կարեւոր գործով զբաղվել։ Եթե դուք անհարմարավետություն չեք զգում, ապա իզուր մտահոգվել պետք չէ։ Իսկ եթե ձեր մտքերը երկար զսպվածության դեպքում միայն դրա մասին են, պետք է գոնե մշտական սիրեկան գտնել։

Նյութը՝ mimiton.ru կայքի

 

NEWS.am STYLE