Մոդել Ռոուզի Հանինգթոն-Ուայթլին իր 32 տարեկան հասակում համարվում է «ոճի մարմնացում»։ Մոդելը հաճախ է ներկայացնում կերպարներ, որոնք կարող է կրկնել ցանկացած կին։ Նա մի շարք գործնական լուքերով լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա առանց ներքնզգեստի է։

Մոդելը կադրերում շատ ոճային ու կանացի տեսք ունի․ միդի, կանաչ երանգի կիսաշրջազգեստ, սպիտակ, առանց թեւերի տոպ։  Կերպարը համալրել են երկարաճիտները, նույն երանգի պայուսակը, արեւային ակնոցը։

«Ինձ փնտրեք Central Park-ում», - հրապարակմանը կից գրել է Ռոուզին՝ ակնարկելով «Ընկերները» սերիալի սրճարանը։

 

Պարզվում է նման կերպարի համար նրան ոգեշնչել է «Ընկերները» սերիալում Ջենիֆեր Էնիսթոնի կերտած՝ Ռեյչել Գրինի կերպարը, որը նույնիսկ 20 տարի անց միեւնույն է համարվում է շատ ոճային։ Նա նույնպես սիորւմ էր տոպն առանց ներքնազգեստի կրել։