Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է շքեղ կերպարում․ երկարափեշ, փքված, երեկոյան, խորը դեկոլտեով զգեստ, վառ շպար։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Շնորհակալ եմ բոլորիցդ։ Սիրում եմ ձեզ ամպի չափ»։