Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին սպիտակ բիկին է կրում, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Մորտոն այն համադրել է սպիտակ վերնազգեստի եւ ծղոտե պայուսակի հետ։ Լողափնյա կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցն ու վզնոցները։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մորտոն պատկերված էր սիրելիի հետ։ Կադրն արվել էր լողափին։  Լիլին կրում էր զգեստ եւ գլխաշոր, իսկ սիրելին ջերմ գրկել էր նրան։ Ծովափնյա սիրառատ կադրին կից Լիլին ռուսերեն լեզվով գրել էր․ «Կարեւորը գտնել այն մարդուն, որին «կգժվացնես» կյանքիդ մնացած տարիներին․․․»։