Ռուսական շանսոնի աստղ Լյուբով Ուսպենյսակայն վերջին շրջանում լավ ֆիզիկական վիճակում է. նիհարել է, ձգվել, արեւայրուք ընդունել։ Պատահական չէ, որ 65-ամյա երգչուհին հպարտանում է կազմվածքով, չի ամաչում ցուցադրել այն։ Այժմ արտիստը գտնվում է ԱՄՆ-ում, ուր համերգներ է ծրագրել։

Любовь Успенская позировала в Майями

Աստղը հայտնել է, որ ամերիկյան քաղաքում շոգ եղանակ է, եւ ինքը որոշել է ցույց տալ՝ ինչպես է հագնվում տապին։ Ուսպենսկայան ուրախացրել է երկրպագուներին՝ լուսանկար հրապարակելով, որում լողազգեստ է կրում։ Կանաչ լողազգեստը, որը զարդարված է գործվածքով, ընդգծել է շանսոնի թագուհու սլացիկ կազմվածքը։ Սակայն ամենից շատ տպավորել է լոգասենյակից արված լուսանկարը, որում աստղն ամբողջությամբ մերկ է։

Любовь Успенская обнажилась перед камерой

«Մայամիում շատ շոգ է... Չկա հագուստ, որով հարմար կլինի այս ջերմաստիճանի դեպքում։ Փրկվում եմ լոգարանում»,- լուսանկարը մակագրել է Ուսպենսկայան, որում լոգանք է ընդունում։

Աստղը նշել է նաեւ, որ համերգի է պատրաստվում ու հայտնել, որ մի քանի ժամ անց բեմում ավելի շոգ կլինի։