ՀՖՖ նախագահի խոսնակ Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը, որի շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար. այն բաղկացած է 15հզ կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21֊ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու բնակարան ու կտրամադրվի տնակում ապրող գյումրեցիների։ Միացեք ակցիային»,- գրել է նա: