Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա բաց գույնի հագուստ է կրում՝ շորտ եւ գեղեցիկ շապիկ։ Կերպարն ամբողջացնում են գունավոր բարձրակրունկներոն ու բաց վարդագույն պայուսակը։ Որպես աքսեսուարներ՝ Էմմին արեւային ակնոց է ընտրել, ժամացույց եւ թեւնոցներ։ «Սեն Տրոպե»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել նա։