Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանը կիսվել է գրավիչ լուսանկարներով, որոնք արվել են Իսպանիայում։

Շուշանը Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում  լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Մոդելը կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ Նա մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ է օգտագործել, իսկ օգտատերերը գնահատել են լուսանկարն ու մի շարք դրական մեկնաբանություններ թողել։ «Գեղեցկուհի, հիասքանչ կազմվածք»,- գրել է հետեւորդներից մեկը։