Ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին էլեգանտ, կապույտ հագուստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Որպես աքսեսուարներ՝ նա նուրբ վզնոցներ է ընտրել եւ խոշոր ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել են գանգուրներն ու արտահայտիչ շպարը։ Երկրպագուները գնահատել են լուսանկարը՝ բազմաթիվ հաճոյախոսություններ գրելով երգչուհու հասցեին։