Роскачество-ն հիշեցրել է, որ կարտոֆիլ տապակելիս առաջանում է օրգանիզմի համար տոքսիկ նշանակություն ունեցող ակրիլամիդ նյութ։ Մասնագետների խոսքով, այդ նյութը օգտագործվում է պոլիմերների արտադրության ոլորտում։ Այն առաջանում է օսլա պարունակող մթերքների՝ 120 աստիճանից բարձր ջերմաստիճանով պատրաստելիս։
Ակրիլամիդը հիմնականում պարունակվում է կարտոֆիլի ֆրիում, կարտոֆիլի չիփսերում, սուրճի մեջ, փքաբլիթներում, հրուշակեղենում, եգիպտացորենի փաթիլներում։
Այնուհանդերձ, ըստ Роскачество-ի տվյալների, ամենաշատը ակրիլամիդ պարունակվում են կարտոֆիլի չիփսերում, տապակած կարտոֆիլում եւ ֆրիտյուրում պատրաստած կարտոֆիլի մեջ։ Սննդի մեջ ակրիլամիդի պարունակությունը նվազեցնելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս մաքրված կարտոֆիլը մեկ-երկու ժամ պահել ջրի մեջ։
Բացի այդ խորհուրդ է տրվում տապակելը շարունակել մինչեւ շագանակագույն կեղեւի առաջանալը, եւ կարտոֆիլը կտրել բարակ շերտերով։