Հանրաճանաչ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է անկեղծ լողազգեստով՝ ցուցադրելով սլացիկ կազմվածքը: Աստղը Instagram-ի իր էջում կիսվել է նկարով:

Լոպեսը կեցվածք է ընդունել կրծքավանդակի հատվածում գրառումով սպիտակ մոնոկինիով: Լողազգեստն ուսերի հատվածում բարակ ժապավեններով է, իսկ ազդրերի հատվածում՝ խորը բացվածքով:

Լոպեսը կերպարը լրացրել է դեղին երկար թիկնոցով, քառակուսի արևային ակնոցներով, մեծ օղակաձև ականջողներով և հավաքված մազերով: