Իրինա Խակամադան հանգստանում է ԱՄՆ-ում. գրողն ու բիզնես-հրահանգիչը կիսվել է Նեւադա նահանգի Բլեք Ռոք անապատում անցկացրած վառ պահերով։ Այնտեղ անց է կացվում ամենամյա Burning Man փառատոնը։ Միջոցառման հիմնական կանոնն է ինքնարտահայտումն առանց սահմանների։

Այդ առիթով Իրինա Մուցուովնան արտասովոր հագուստով պարել է տեխնո երաժշտության հնչյունների ներքո։ Նա արեւային ակնոց է կրել, գլխաշոր, կարճ ջինսե շորտ, կապույտ մուշտակ եւ երկարաճիտ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է կովբոյական գլխարկը։ Երկրպագուների ուշադրությունը գրավել է արտասովոր աքսեսուարը՝ լուսավոր շղթա, որը նա կրում էր իրանին։  

Երկրպագուներին հիացրել է դրական տրամադրվածությունը, որն առկա էր հոլովակում։ «Իսկ ես բղավում եմ՝ Իրինա, դուք դիցուհի եք», «Դուք շքեղ եք», «Ինչո՞վ է պայմանավորված ձեր կյանքում այս թարմացումը։ Խիստ քաղաքական գործչից մինչեւ ազատ մարդ», «Հիշեցնում է «Քաղցած խաղերը»», «Վայր, ուր պարտադիր պետք է այցելի յուրաքանչյուրը», «Ձեր դեպքում գիտելիքների ամենալավ օրն է ստացվել»,- գրել են Իրինայի հետեւորդները։

 

Խակամադան կիսվել է նաեւ անապատի ֆոնին արված լուսանկարով։ Նա սեւ տոպ է կրել, որը ցուցադրել է որովայնը, իսկ կիպ տաբատն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։

Իրինան հայտնի է իր լավատեսությամբ, նա հաճախ է մոտիվացնող հրապարակումներ անում։ Նա չորս անգամ ամուսնացել է եւ երկու երեխա ունի՝ որդին՝ Դանիլը եւ դուստրը՝ Մարիան, որը զարգացման յուրահատկություններ ունի։

 

https://style.news.am