Երբեմն քաղաքականությունն այնքան է ներխուժում մեր առօրյա, որ մենք մոռանում ենք սիրո մասին։

Պարզվում է, որ սկսած դեռևս հնագույն ժամանակներից շատ փիլիսոփաներ, գիտնականներ, կրոնավորներ փորձել են բացատրել այս անհասկանալի զգացմունքն ու անգամ տիպաբանել, որ մենք հեշտությամբ հասկանանք, թե սիրո որ տեսակն է մեզ մոտ, չխճճվենք։
Սկսենք դասականից։

Սոկրատեսն ասում էր, որ կա սիրո երկու տեսակ՝

֊ սեր մարմնի հանդեպ, ֆիզիկական սեր։
Այս սերը արագ վերջացողներից է։ Երբ մարդը մի պահի դադարի գրավիչ լինել արտաքնով՝ սերն արագ անցնում է։
֊ սեր հոգու հանդեպ։ Այս սերը երբեք չի վերջանում, որովհետև հոգին չի ձևափոխվում, ինքը եթե գրավիչ է, ուրեմն միշտ գրավիչ կմնա։

Մեր օրերում Սալավյովն ասում էր, թե Սոկրատեսը, իհարկե, ճիշտ է, բայց դե այդքան էլ այդպես չէ։ Կա սիրո 3 տեսակ՝
֊ սեր, որը տալիս ես ու հետ չես ստանում՝ հիմնականում ծնողական սերն է
֊ սեր, որ ստանում ես ավելի շատ , քան տալիս ես, օրինակ, զավակների սերը
֊ և սեռական սեր՝ սեր, որ տալիս ու առնում ես հավասարաչափ։ Ասում էր հենց այս մեկը պիտի լինի առողջ հարաբերությունների հիմքում։ 

Բայց արի ու տես, որ ժամանակի ընթացքում լիքը սիրո տիպեր առանձնացվեցին։ 
ԷՐՈՍ ,երբ դիմացինովդ հիանում ես, էնքան ես սիրում, որ էդ մարդը քեզ համար իդեալական է դառնում,
ՖԻԼԻԱ, երբ մեկի հանդեպ ունես խորը կապվածություն, բայց միայն ընկերական ու սեռական ոչ մի ցանկություն չկա,
Ստորգե, երբ քնքշանքով ես սիրում, հիմնականում ընտանիքի հանդեպ սերն է,
Ագապե, երբ սիրում ես Աստծուն, ամենամաքուր սերն է,
Լյուդուս, երբ սիրում ես մարդուն բացառապես ֆիզիկապես ու առաջին իսկ ֆիզիկական փոփոխությունից հետո արագ ձանձրանում ես,
ՄԱՆԻԱ, երբ խելագարության է հասնում զգացմունքդ՝ կա կիրք, կա սեր ու կա մեծ խանդ,
ՊՐԱԳՄԱ, երբ դիմացինդ քո մեջ իրեն հասնելու մեծ ցանկություն է առաջացնում՝ միայն սեռական նպատակներով։

Ու մինչ դուք կարդում եք ու տիպերում ձեզ եք փորձում գտնել, նշենք, որ դեռևս անտիկ շրջանում փիլիսոփա Ֆերեկիդան նշում էր, որ անգամ երկինքն ու երկիրն են իրար սիրով կապված ու ԱՇԽԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ ՀԵՆՑ ՍԵՐՆ Է, իսկ մենք դա չենք գիտակցում անգամ 21րդ դարում։