Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է։ Այդ առիթով Ստեփանակեերտում արված լուսանկար է հրապարակել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը եւ այն ուղեկցել հետեւյալ մեկնաբանությամբ.

«Արցախը ինքն է որոշում ընդունի քեզ, թե ոչ: Իր սիրտը նրբազգաց է: Երեխայի պես սիրում եւ ընդունում է իր հետ ազնվորեն հարաբերվող մարդուն. միշտ ունի շատ սեր, շատ համբերություն ու յուրօրինակ ամրություն: Ինձ համար մեր խաղաղության հանգրվանն է Արցախը, հաղթանակած ոգու եւ Երկրի, գործի ու խոսքի համար պատասխանատվության վառ ու կարեւոր օրինակ: 

Արմատով բոլորս կապված ենք նրա հետ, անկախ նրանից Արցախցի ենք, թե ոչ: Շնորհավո՜ր մեր սիրուն Երկիր։

Այսօր `1991թ. սեպտեմբերի 2-ին , Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է, որի ամփոփումն էր 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որով Արցախն անկախացավ Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ): Հ.Գ. Գեղեցիկ վայրերն էնքան շատ են Արցախում) նշեք ձեր սիրելին»։