50-ամյա Ջենիֆեր Լոպեսն ապացուցել է, որ անկախ տարիքից, նա աշխարհի ամենասեքսուալ հայտնիներից է։ Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհին ցուցադրել է շքեղ կազմվածքը շատ համարձակ հանդերձանքով։

Ջեյ Լոն հուլիս ամսին նշել է իր 50-ամյաը, սակայն միեւնույն է դժվար է դրան հավատալ։ Արտիստուհին հիանալի կազմված ունի եւ հանգիստ կարող է առաջ անցնել հոլիվուդյան երիտասարդ գեղցկուհիներին։Աստղն իր Instagram-ում երկրպագուների հետ կիսվել է սեքսուալ կադրով։ Լոպեսը մերկապարուհու կերպարում է, կրում է արծաթագույն լողազգեստ։

Ջենիֆերը պարել է տղամարդկանց առջեւ եւ «լողացել է» փողերի մեջ։ «Ամուսնացած եմ փողերի հետ», - կադրը մեկնաբանել է Լոպեսը։ Այս լուսանկարը Hustlers ֆիլմից մի կադր է, որի ռեժիսորը Լորին Սկաֆարին է։ Արտիստուհին ֆիլմում կերտել է մերկապարուհու դեր։

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին։ Իսկ մինչ այդ նա հետաքրքրություն է առաջացնում։